19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀԿ-ն եւս հակված է համամասնական ընտրակարգի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելուն

Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովը քննարկեց ԱԺ “Ժառանգություն”, ՀՅԴ եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունների դիմումը` 100 տոկոս  համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին:  Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ասաց, որ առաջարկությունը քննարկվել է ՀՀԿ խմբակցությունում:

“Մենք ինքներս հակված ենք կազմակերպելու այս լսումները”,- նշեց նա եւ առաջարկեց լսումները կազմակերպել փետրվարի 15-ին, ժամը 11-ին: Դ. Հարությունյանի խոսքով,  հարցը քննարկվել է ԱԺ նախագահի հետ եւ հնարավոր է, որ լսումներին մասնակցի նա:

Այնուհետեւ  Դավիթ Հարությունյանը  ներկայացրեց լսումների աշխատակարգը: Որոշվեց այսօրվա նիստը շարունակել  ուրբաթ օրը, ժամը 11-ին եւ քննարկել խորհրդարանական լսումների մասնակիցների ցանկը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ