05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Հուսով եմ, որ Ֆրանսիան կգործի եվրոպական սկզբունքների համաձայն. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անգամ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Այս անգամ արդեն օրինագծի` Սահմանադրական խորհրդի կողմից վերանայելու որոշումից հետո:

Ինչպես նշում է “Hurriyet”-ը, Թուրքիայի վարչապետը հայտնել է, որ այդ օրինագիծը սահմանափակում է խոսքը: “Այդ օրինագծի ընդունումը կվնասի 2 երկրների միջեւ հարաբերություններին: Հավատում եմ, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ողջախոհ կգտնվի եւ չի գործի եվրոպական սկզբունքներին հակառակ”,-նշել է Էրդողանը:

Սահմանադրական խորհրդի կողմից օրինագծի քննարկման հարցը որոշվեց հունվարի 31-ին` 77 սենատորների ստորագրությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ