22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Կվերականգնվի Արաբկիր և Շենգավիթ համայնքների ջրամատակարարումը

Փետրվարի 1-ին վաղ առավոտյան դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի` ամբողջությամբ և Շենգավիթ վարչական շրջանի զգալի մասի ջրամատակարարումը:        Պատճառը, ըստ ընկերության Խմելու ջրի արտադրության և տեղափոխման վարչության պետ Կարեն Զաքարյանի` 900մմ տրամագծով ‘Արզնի 2 – Երևան’  մայրուղային ջրատարի վթարն է Արզնի գյուղի հարակից տարածքում, որով վայրկյանում մոտ 800 լիտր ջուր է մատակարարվում Երևանին:

Ներկայումս ‘Երևան Ջուր‘ ՓԲԸ մասնագետները վթարի վայրում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ, որոնք, չնայած բարդ տեղանքին և անբարենպաստ եղանակային պայմաններին, նախատեսվում է ավարտել արդեն երեկոյան, որից հետո ջրատարի շահագործումը կվերսկսվի: Սակայն ևս մոտ 7 ժամ կպահանջվի ջուրը սպառողին հասցնելու համար: Իսկ ջրամատակարարման գործող ժամանակացույցը նշված տարածքներում լիովին կվերականգնվի վաղն առավոտյան:

 Henaran.am-ին հաղորդում են ‘Երևան Ջուր‘ ՓԲԸ մամուլի ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ