07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ-ում ավտոճանապարհների ու լեռնանցքների վիճակը 17:30-ի դրությամբ

Փետրվարի 1-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ-ում ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Առատ տեղումների պատճառով փակ է Սելիմի լեռնանցք,  դժվարանցանելի է Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհը:

Վրաստանի տարածքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի/Պոստա/-Կոբի հատվածում իրականացվում են մաքրման աշխատանքներ և երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է:

Հունվարի 31-ի ժամը 22.00-ի դրությամբ առատ ձյան, սաստիկ բքի և սառցակալման պատճառով Վրաստանի Հանրապետության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի Պասանաուրի-Լարսի հատվածը փակ է: Նույնիսկ մայրաքաղաք Թբիլիսիում ավտոճանապարհները դժվարանցանելի են:

ՀՀ ԱԻՆ ՃԿԿ աշխատակիցները կապ են հաստատել Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ վերը նշված ավտոճանապարհների մաքրման աշխատանքները կշարունակվեն փետրվարի 1-ի վաղ առավոտյան:

ՀՀ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում երթևեկել Վրաստանի Հանրապետության ուղղությամբ:

Henaran.am—ը տեղեկանում է  ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ