14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քոչարյանի կեցվածքը “վերադարձողի” է, իսկ ԲՀԿ-ն մի խնդիր ունի լուծելու

‘’Հայաստանում ներքաղաքական կյանքն  ընթանում է նախընտրական շրջանին բնորոշ շրջադարձներով, որոնք մրցակցությամբ պայմանավորված` բնութագրվում են 3 հիմնական գործոններով` տարաձայնություններ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, տարաձայնություններ Կոալիցիայի ներսում և ՀԱԿ-ի ներսում’’,- այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ‘’Կովկաս’’ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` բնութագրելով Հայաստանի ներքաղաքական կյանքը:

Նրա խոսքով` նախընտրական շրջանին բնորոշ պայքար և մրցակցություն է ընթանում, դրանով են պայմանավորված քաղաքական ուժերի այն բոլոր հայտարարությունները, որոնք կրում են թե սպառնալիքի տարրեր, թե համագործակցելու կոչեր:

‘’Մեր ժողովուրդը լավ է ընկալում ընդդիմադիր հռետորությունը, դա ‘’ապրանք է, որը լավ վաճառվում է’’ , ահա ինչու ՀՀԿ-ից բացի բոլոր քաղաքական ուժերը կիրառում են դա’’,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:Անդրադառնալով Վարդան Օսկանյանի և ԲՀԿ-ի միջև համագործակցության հնարավորությանը, քաղաքագետն ասաց, որ դա կարող է փոխշահավետ համագործակցություն լինել:

‘’Նախ Օսկանյանը ձայներ կբերի ԲՀԿ-ին, քանի որ չենք կարող ասել, որ Օսկանյանը  որպես քաղաքական գործիչ արդեն թոշակառու է: Եվ հետո ԲՀԿ-ն մի խնդիր ունի լուծելու` այն է դուրս գալ ՀՀԿ-ի ‘’կրտսեր եղբայր’’ կարգավիճակից և ապացուցել իր ինքնուրույնությունը’’,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու հավանականությանը, Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ սկզբունքորեն նրա վերադարձը հնարավոր է:

‘’Մինչ այժմ բոլորը վերադարձել են` Ստեփան Դեմիրճյան, Լևոն Տեր-Պետրոսյան, ինչու նա չի կարող վերադառնալ: Նա ճիշտ քաղաքական գործիչ է, քանի որ լռում է, իսկ եթե խոսում է, ապա հազվադեպ, կարճ ու անորոշ: Դա վերադարձող քաղաքական գործչի կեցվածք է’’:

Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ երկրորդ նախագահի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին իր կողմից ‘’ռացիոնալ քայլ’’  չի լինի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ