21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սարկոզին վատառողջ որդուն հատուկ ինքնաթիռով տեղափոխել է Ֆրանսիա

Ֆրանսիական մամուլը մեղադրել է նախագահ Նիկոլա Սարկոզիին հարկատուների միջոցները վատնելու մեջ` հիվանդ որդուն Ուկրաինայից Ֆրանսիա  տեղափոխելու համար, հայտնում է “INTERFAX.RU”-ն:

Անցյալ շաբաթ դիջեյ Պիեռ Սարկոզին, որը հայտնի է նաեւ  DJ Mosay անունով, Օդեսա էր մեկնել` քաղաքի էլիտար ռեստորաններից մեկում նվագելու համար: Սակայն երիտասարդն իրեն վատ էր զգացել եւ հոսպիտալացվել էր:

Կրտսեր Սարկոզիին հայրենիք են տեղափոխել հատուկ ռեակտիվ ինքնաթիռով, որը նախատեսված է նախագահի եւ նախարարների համար: Այն կարող է օգտագործվել հասարակ մարդկանց համար միայն “հանրության շահերից” ելնելով:

7 ժամվա թռիչքը Սարկոզիին արժեցել է 39,2 հազար եվրո:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ