22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կիրո Մանոյանը մասամբ սխալ է համարում, թե այս ամենը Սարկոզիի կողմից քաղաքական խաղ էր

Այնումենայնիվ, Թուրքիան ներգործություն ունեցավ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հաստատման այս փուլի վրա: Այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Սակայն նա ավելացրեց, որ սխալ է նաև այն տեսակետը, որ եթե նախագահ Սարկոզին չհապաղեր և ստորագրեր, ապա նման զարգացումներ չէին լինի, քանի որ բանախոսի համոզմամբ, ամեն դեպքում այն պետք է վիճարկեր նաև Սահմանդրական խորհուդը:

‘’Կարևորն այն է, որ ցանկացած ելքի պատրաստ լինենք և չհիասթափվենք, այլ շարունակենք պայքարել, որովհետև թուրքական թերթերից մեկի խմբագիրն անգամ գրել էր, որ օրենքի մերժվելն անգամ էական բան չի փոխելու’’,-ամփոփեց Կիրո Մանոյանը։

Նա կարծում է, որ երեք հավասար հավանականություններ կան սահմանադրական դաշտում` կամ օրինագիծը մասամբ կհամապատասխանի Սահմանադրությանը, կամ ամբողջությամբ կհամապատասխանի, կամ էլ ամբողջությամբ չի համապատասխանի: Պարզապես Սահմանադրական խորհրդի անդամների հետ բանավիճելու, համոզելու, լոբբինգ տանելու հնարավորություններ չկան, ինչպես կային քաղաքական դաշտում, նկատեց Կ.Մանոյանը:

‘’Եթե Սահմանադրական խորհուրդը դրական եզրակացություն տա՝ Սարկոզին կստորագրի օրինագիծը, և այն այլևս բողոքարկման ենթակա չի լինի։ Մասամբ Սահմանադրությանն անհամապատասխան ճանաչվելու դեպքում օրինագիծը կվերադարձվի խորհրդարան՝ շտկումների համար, իսկ հակասահմանադրական ճանաչվելու դեպքում Սարկոզին խոստացել է անմիջապես նոր օրինագիծ ներկայացնել։ Սակայն աշխարհի վերջը չի լինի, եթե անգամ հակասահմանադրական ճանաչվի, քանի որ օրինագիծը բառեր են, և բառերը փոխելով՝ կարելի է համապատասխանեցնել։ Ուղղակի գործընթացը կձգձգվի, իսկ Սարկոզին ցանկանում էր ամեն ինչ արագ անել՝ մինչև նախագահական ընտրությունները’’,-ասաց Մանոյանը։

Այն վերլուծությունները, որոնցում նշվում է, թե այս ամբողջը քաղաքական խաղ էր՝ սարքած Սարկոզի կողմից, Մանոյանը մասսամբ սխալ է համարում, քանի որ ըստ նրա՝ մեծ հարցեր են դրվում սեղանին, ինչը դժվար է խաղ անվանել, չնայած որ ըստ Մանոյանի՝ համայնքը հույս ուներ, որ օրենքի նախագիծը կստորագրվեր ընտրություններից առաջ:

Կիրո Մանոյանն իրազեկեց, որ այսօր Սարկոզին հանդիպելու է Ֆրանսիայի հայ համայնքի հետ, և ամենայն հավանականությամբ չի շրջանցի օրինագծին վերաբերող հարցերը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ