26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ մի հեղուկ վարորդներին չի օգնի. ոստիկանները իրենք են փորձել

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը լրագորղների հետ հանդիպմանը ի գիտություն` վարորդների ասաց, որ տարբեր հեղուկներ օգտագործելու դեպքում պետհամարանիշներն ավելի պարզ են երեւում ճանապարհներին տեղադրված տեսախցիկներով: Սրանում համոզվել են իրենք` տարբեր հեղուկներով փորձեր կատարելով: Միակ ելքը` կտորով կամ թաղանթով փակելն է պետահամարնիշը: Սակայն այս դեպքում էլ եթե տեսախցիկները չֆիքսեն, ապա ճանապարհային ոստիկանը աչալուրջ է եւ կնկատի:

Նման դեպք եղել է, վարորդներից մեկը իր ավտոմեքենայի պետհամարանիշները ծածկել էր “ֆոլգայով” եւ այն փողոցներում, որտեղ տեղադրված են տեսախցիկներ, խախտումներով երթեւեկում էր: Բնականաբար ոստիկանները նրան բերման ենթարկեցին:  Ի դեպ, տուգանքների ենթարկվածների մեջ կան եւ “գոլդ” համարանիշներով շքեղ մեքենաներ:  Խախտումների տուգանքներից կարող են խուսափել միայն ոստիկանները, ազգային անվտանգության եւ պաշտպանության նախարարության աշխատակիցները:

Նրանց խախտումների դեպքում հանձնաժողով է կազմվում եւ հնարավոր է նաեւ կարգապական տույժեր կիրառվեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ