14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շմոլ գազից մասսսայական թունավորման պատճառը

Վերջերս հանրապետության տարբեր շրջաններում հաճախակի են դարձել շմոլ գազից թունավորման դեպքերը: ‘’Հայռուսգազարդ’’ ՓԲԸ-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ թունավորումները կապված են գազասարքավորումների, ինքնաշեն վառարանների անսարքության եւ գազի անվտանգության կանոնները խախտելու հետ:

‘’Շմոլ գազից թունավումների դեպքերի գերակշիռ մասում բնակարաններում անվտանգության ազդանշանային սարքավորումները անջատված են եղել: Սա  բնակիչների կողմից անվտանգության կանոնների կոպիտ խախտում է’’,- ասաց Շուշան Սարդարյանը` հավելելով, որ երբեւէ չի եղել դեպք, որ նմանատիպ թունավորումները ընկերության աշխատակիցների մեղքով լինեն:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիտորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մշտապես հետեւում են մամուլին, եւ թունավորման դեպքերի պատճառները պարբերաբար քննարկվում են:

Նա էլ նշեց, որ թունավորման հիմնական պատճառը բնակիչների ինքնակամ գործողություններն են, երբ կամայականորեն սենյակից սենյակ են տեղափոխվում գազասարքերը, երբեմն օդափոխության անցքերը ինչ-որ կտորով են փակում, հետո ձմռանը մոռանում են հանել, արդյունքում գազից թունավորում է առաջանում:

‘’Դեպքերը շատ են նաև հին գազօգտագործման սարքերի հետ կապված, երբ լոգարաններում են տեղադրվում հին և ոչ պիտանի գազասարքեր, որտեղ նորմալ օդափոխություն չի կատարվում’’,- ասաց Աբգար Բուդաղյանը` հավելելով, որ մինչ օրս չի եղել դեպք, որ բնակչի թունավորման մեջ մեղադրվի ընկերության աշխատակիցը:

‘’Շմոլ գազը աստիճանական թմրեցնող հատկություն ունի, և մարդուն թվում է, թե քունը տանում է, ահա ինչու նման դեպքերում մարդիկ չեն կողմնորոշվում, որ թունավորում է տեղի ունենում’’,- ասաց Բուդաղյանը:

Նրա խոսքով`գազի արտահոսքի մասին տեղեկանալուց հետո ընկերության աշխատակիցները առանց հապաղելու արձագանքում են և գնում դեպքի վայր, քանի որ բոլոր նմանատիպ դեպքերը դիտարկվում են, որպես մարդու կյանքին վտանգ ներկայացնող:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ