24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մինչ “Կենտրոնում” “ծտոտ” դեմքեր են ինտեգրում, փոփոխությունները հասան “ԱՐ”

ԱՐ” հեռուստաընկերության տնօրեն Արամ Հարությունյանը ազատվել է աշխատանքից:  Henaran.am-ը այս մասին տեղեկացավ, երբ փորձեց պարզել օրեր առաջ հեռուստաընկերության տնօրենին ուղարկված հարցման ճակատագիրը:

“Մեր տնօրենը փոխվել է, այլեւս պ-ն Հարությունյանը չէ, այլ Արամ Ղազարյանն է”,-ասացին մեզ: Թե ում հետ էինք խոսում` չկարողացանք ճշտել: Հաճելի ձայնով աղջիկը չկարեւորեց իր ով լինելը: Նաեւ նա չասաց, թե կոնկրետ երբ է նախկին տնօրենը ազատվել աշխատանքից եւ մինչ նոր պաշտտոնը` Արամ Ղազարյանը որտեղ է աշխատել:

“Ներեցեք, դրանք կոմերցիոն գաղտնիքներ են, չեմ կարող ասել”,-նշեց: Մեր ունեցած տեղեկություններով, Արամ Ղազարյանը մեդիադաշտում նոր դեմք է: Ինչ վերաբերվում է “ԱՐ”-ի  նախկին տնօրենին, ապա նա շարունակում է պաշտոնավարել “Գրանդ” հոլդինգում:

Նկատենք, որ ընտրություններից առաջ կադրային փոփոխություններ մի շարք հեռուստաընկերություններում արդեն եղել են եւ սպասվում են: Վերջերս կադրային փոփոխություններ տեղի ունեցան “Արմենիա”-ում, Հանրային հեռուստաընկերությունում, “Ա-ԹԻՎԻ”-ում, “Կենտրոն”-ում: Ի դեպ, ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի “Կենտրոնում”, մեր ունեցած տեղեկություններով “ծտոտ” դեմքեր են աշխատանքի ընդունում: Նպատակն այն է, որ եթերում հաճելի դեմքեր երեւան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ