07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Թեղուտի պաշտպանության հարցը մտահոգում է ռուսաստանաբնակ հայերին

Հունվարի 27-ին հայ երիտասարդների կանչին ի պատասխան ռուսաստանաբնակ երիտասարդները քննարկել են Թեղուտի անտառների ոչնչացման հարցը: Խնդրին արձագանքել են  ոչ միայն Մոսկվայի հայ երիտասարդությունը, այլև ռուսներ:

Ներկայացված նյութերը ոչ միայն ցնցում էին էկոլոգիական վտանգների մասշտաբով, քանի որ ոչնչացված անատառի տեղում առաջարկում են սեյսմիկ անկայուն գոտում կառուցել պոչամբար՝ 500 մլն տոննա զանգված ունեցող հեղուկ թունավոր թափոններով և 600 մլն տոննա այլ թափոններով, այլև ծագեց այդ ամենի դիմաց ֆինասական օգուտի հարցը: Հանքարդյունահանողները Թեղուտում պլանավորել են արդյունահանել միայն մոլիբդեն և պղինձ, մինչդեռ 17 մլն. տոննա ծծումբ և 14,76 մլն տոննա երկաթ շլաքի տեսքով պետք է թափվեն պոչամբար: Այսպիսով, մասնագետների կանխատեսումներով Հայաստանի Հանրապետությունը կկորցնի 15,4 մլրդ ամերիկյան դոլլար:

Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերության ներկայացուցչը սկսել է մեղադրել կազմակերպիչներին և Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստներին սուտ խոսելու համար: Կոմբինատի կառուցողները ուզում են ստեղծել էկոլոգիապես և տեխնոլոգիապես առաջատար արտադրություն և միևնույն ժամանակ վստահեցնում են, որ ստեղծում են աշխատանքային պայմաններ հատուկ Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչների համար: Հետաքրքիր է` այդ ի՞նչ ժամանակակից ավտոմատացված արտադրություն է, որտեղ աշխատում են ոչ թե բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ, այլ սովորոկան գյուղի բնակիչներ: Թե՞ այս գյուղերի բնակիչներն ավարտել են տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատություններ: Իրենց սովորական աշխատանքի փոխարեն գյուղացիներին առանց այլընտրանքի հնարավորության կառաջարկեն աշխատել ցածր վճարվող ոչ մասնագիտական աշխատանք: Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն լքել տարածքը:

Henaran.am-ին փոխանցում են Թեղուտի պաշտպանության խմբի մամուլի գրասենյակից

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ