22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը չի հավակնում ցուցակում առաջինը լինել

“Ժառանգություն” կուսակցությունն իր համամասնական ցուցակների հարցը դեռեւս չի քննարկել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: “Ցուցակների մասին որեւէ քննարկում տեղի չի ունեցել ոչ “Ժառանգության” ներսում, ոչ էլ ուրիշների հետ:

Մեր քննարկումները եղել են սոսկ սկզբունքների հետ կապված”,-նշել է նա: Րաֆֆի Հովհաննիսյանը հավելել է, որ “ժառանգությունն” ունի իրենց հետագիծը թողած քաղաքական գործիչներ եւ  շնորհալի երիտասարդներ, որոնց պետք է հնարավորություն տրվի, ինչպես նաեւ կուսակցությունից դուրս մտավորականներ եւ հասարակական գործիչներ:

“Ես որպես “Ժառանգության” ներկայացուցիչ հավակնություն չունեմ առաջին համարի եւ ինչպես արեցինք 2007 թվականին` համախմբվեցինք, այդպես էլ կանենք”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ ցուցակների հարցը հնարավոր է մարտի երկուսին կայանալիք համագումարում չքննարկվի եւ քննարկվի կուսակցության խորհրդում: հարցին, թե ով կարող է գլխավորել “Ժառանգության” ցուցակը, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ կուսակցության վարչության ցանկացած անդամ կարող է լինել առաջին համարում:

Նա ասաց, որ “Ազատ դեմոկրատների” հետ միասնական դաշինքով ընտրություններին մասնակցելու հարցը եւս չի քննարկվել.”Ներկա դրությամբ չեմ կարող ասել, հնարավոր է դաշինք ստեղծել, թե ոչ”:

Րաֆֆի Հովհաննիսյանը միեւնույն ժամանակ նշեց, որ թե “Ժառանգությունը”, թե “Ազատ դեմոկրատները” կարող են առանձին-առանձին հաղթահարել հինգ տոկոսի շեմը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք “Ժառանգությունը” մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ կառաջադրի, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այս հարցը եւս չեն քննարկել:

Ինչ վերաբերվում է կուսակցության շտաբին, Րաֆֆի Հովհաննսիյանն ասաց, որ “Ժառանգությունը” չունի շտաբ եւ շտաբը կձեւավորի օրենքով սահմանված ժամկետներում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ