14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Թմրամոլությունը կարող է ժառանգական բնույթ կրել

Թմրամոլները եւ նրանց հարազատները, որոնք չունեն կախվածություն թմրանյութերից, ուղեղի կառուցվածքի տեսանկյունից` շատ ընդհանուր բաներ ունեն, գրում է “The Gazette”-ը: Սա վկայում է, որ կախվածությունը կարող է ժառանգական բնույթ կրել:

Քույր եւ եղբայրների 50 զույգի (որոնցից մեկը թմրանյութից կախվածություն ունի) ուղեղի սկանավորումը բացահայտել է, որ առկա են շեղումներ` ինքնակառավարման հսկողությունը թույլ է:

Գիտնականները վաղուց գիտեին, որ թմրամոլերը դժվարությամբ են կառավարում իրենց, սակայն թմրամոլության ժառանգական բնույթի մասին առաջին անգամն է խոսվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն աշխարհում հաշվվում է 15,3 մլն թմրամոլ, սակայն “Lancet” ամսագրի տվյալներն ավելի ահաբեկող են: Ըստ ամսագրի` առնվազն 200 մլն մարդ օրական թմրանյութ է օգտագործում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ