22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայ հասարակությունը սիրո կարիք ունի. մշակութաբան

‘Ուզենք, թե չուզենք, մարդիկ միշտ էլ տոներ տոնելու կարիք ունեն, ավելին` մարդիկ միշտ էլ սիրելու եւ սիրվելու ցանկություն են ունեցել: Հենց դա է դրդում մարդկանց հետևել սիրուն նվիրված տոներին’,- այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակութաբան Համլետ Պետրոսյանը` մեկնաբանելով Սուրբ Սարգսի տոնը: Նրա խոսքով` անգամ այն դեպքում, երբ հայերը տոնում են Սուրբ Վալենտինի տոնը, դա նրանից չէ, որ օտարամոլ են, այլ նրանից է, որ հասարակությունը սիրո կարիք ունեն:

Համլետ Պետրոսյանը նշեց, որ ավանդաբար փոխինդը մաղել են եւ դրել դռան առջև, հույսով, որ գիշերվա ընթացքում Սուրբ Սարգիսն իր ձիով կանցնի այդ փոխինդի վրայով ու կթողնի իր հետքերը: Սուրբ Սարգսի տոնի հետ կապված ամենալայն տարածում ունեցող ավանդույթներից է աղի բլիթ ճաշակելը:

‘Հատկապես չամուսնացած աղջիկներն են ճաշակել աղի բլիթը: Եթե երազում երիտասարդը ոսկե բաժակով է ջուր տվել, ուրեմն ապագա ամուսինը հարուստ է լինելու, և հակառակը: Կամ եթե լիքը բաժակով է ջուր տվել, ուրեմն ամբողջ կյանքում է սիրելու եւ այլն’,- աղի բլիթի հետ կապված գուշակություններով խոսքը եզրափակեց մշակութաբանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ