22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վիճակագրություն` ՀՀ-ում չարորակ նորագոյացություններով հիվանդների վերաբերյալ

Չարորակ նորագոյացություններով հիվանդացության եւ դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման եւ անբարեհաջող բնապահպանական իրավիճակի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 2020թ. երկրագնդում կարձանագրվեն 20 միլիոն նոր հիվանդներ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն:

Հանրապետության չափահաս բնակչության շրջանում մահացության ընդհանուր կառուցվածքում 2010 թվականին չարորակ նորագոյացությունները կազմել են 19.9%: Չարորակ նորագոյացությունների տարածվածության, հիվանդացության և մահացության իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ 2010 թվականին չարորակ նորագոյացությունների տարածվածությունը Հայաստանի չափահաս բնակչության ընդհանուր հիվանդացության կառուցվածքում կազմել է 3.4%, իսկ առաջնակի ախտորոշված հիվանդացությունը` 1.5%:

Վիճակագրական տվյալների համաձայն` հանրապետության տղամարդկանց շրջանում առավել տարածված են թոքի եւ շնչափողի, բրոնխների, իսկ կանանց մոտ կրծքագեղձի, արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները:

Ըստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 2010 թվականի տվյալների` շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից հիվանդացությունը 5.23 անգամ գերազանցել է տղամարդկանց շրջանում (տղամարդիկ` 1006, կանայք` 192 դեպք), իսկ մահացությունը` 4.2 անգամ (տղամարդիկ` 917, կանայք` 220 դեպք), ինչը մեծապես պայմանավորված է տղամարդկանց շրջանում ռիսկի գործոններով /ծխախոտի օգտագործման տարածվածության բարձր ցուցանիշով/ և հիվանդության ուշ հայտնաբերմամբ:

Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ կառավարությունը 2011թ. հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված ‘Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների /այդ թվում չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի/’  վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերը և միջոցառումների իրականացման ցանկերը: Դրա նպատակն  է  Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում նվազեցնել չարորակ նորագոյացություններով հիվանդացության, բարձիթողության և դրանցից հաշմանդամության ու  մահացության ցուցանիշները:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱՆ լրատվալան ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ