07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Երկրապահ` ‘պոլիտիկա նի՞խտ’. ԵԿՄ-ն պատրաստվում է համագումարի

Այս օրերին Երկրապահ կամավորականների միությունում եռուզեռ է:  Երկրապահները նախապատրաստվում են փետրվարի 18-ին կայանալիք միության  9-րդ համագումարին:

Henaran.am- ի տեղեկություններով` համագումարի մեկնարկին կցուցադրվի տեսանյութ-ֆիլմ, եւ հիմա ԵԿՄ վարչությունը լծված է մոնտաժման աշխատանքներին:

Նույնիսկ քննարկումներին մասնակցում է Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ով ԵԿՄ վարչության անդամ է: ԵԿՄ համագումարի օրակարգում լսվելու է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հաշվետվությունը, կընտրվեն ղեկավար մարմիններ, ինչպես նաեւ կնախանշվի առաջիկա 2 տարիների ԵԿՄ անելիքը:

Քաղաքական հարցեր` այս կամ այն կուսակցությանը ընտրություններին սատարելու մասին չեն լինելու: Թեեւ, մեր աղբյուրները չեն բացառում, որ անակնկալներ համագումարում կլինեն եւ պատվիրակները փոփոխություն կմտցնեն օրակարգում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ