05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտի դաշտի ազդեցությամբ: Փետրվարի 4-ին եւ 5-ին ամբողջ հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ, տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում` տեղ-տեղ թույլ տեղումներ առավելապես երեկոյան ժամերին: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կնվազի ևս 1-3 աստիճանով: Լեռներում եւ լեռնանցքներում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, հնարավոր է բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն:
Հիշեցնենք, որ անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, ձյան բերվածքների հետևանքով հնարավոր է մերկասառույց առաջանա:
Քամու ուժգնությունը լեռներում եւ լեռնանցքներում կհասնի 18-20մ/վրկ, քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց, տեղացող առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն:

Երևանում փետրվարի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է մառախուղ: Ուշադրություն` հավանական է մերկասառույցի առաջացումը: Օդի ջերմաստիճանը գիշերը բարձրադիր վայրերում կլինի -9-11, ցածրադիր վայրերում` -10-13; ցերեկային ժամերին 0-2, երեկոյան -3-5:
Զգուշացեք տանիքներից կախված սառցալուլաներից:

Henaran.am-ին հաղորդում են meteo-tv.am լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ