08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

‘Ազատ դեմոկրատները’ առաջարկում են Սասուն Միքայելյանին

‘Ազատ Դեմոկրատներ’ կուսակցությունը  չի քննարկել Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանին սատարելու հարցը, քանի որ նա խնդրել էր չքաղաքականացնել այդ ընտրությունը’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Այնուհանդերձ, Քոքոբելյանի խոսքով,  իրենց կուսակցության անդամները կարող են հանդես գալ որպես Սասուն Միքայելյանի վստահված անձ:

Անդրադառնալով ընտրակեղծիքների հարցին, ‘Ազատ դեմոկրատներ’ -ի նախագահը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ ընտրությունները սկսվելու են Հրազդանի քաղաքապետի ընտրությամբ, հետո կլինեն խորհրդարանական ընտրությունները, որոնք կշարունակվեն նախագահական և Երևանի քաղաքապետի ընտրությամբ, և այդ համատեքստում իշխանությունները կփորձեն առանց ընտրակեղծիքների իրենց դիրքերը պահել, սակայն եթե ոչինչ չստացվի, միգուցե դիմեն ընտրակեղծիքների:

‘Ես այդքան միամիտ մարդ չեմ, որ հավատամ, թե փորձ չի արվելու կեղծել ընտրութունները, բայց հուսով եմ, որ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների եւ դիտորդների միջոցով այդ ընտրակեղծիքները նվազագույնի կհասնեն’,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ