Սասունը նախագահից “դաբրո” չունի /վիդեո/
Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը Henaran.am–ի հետ զրույցում ասաց, որ ինքը ցանկանում է քաղաքապետ դառնալ, որպեսզի վերականգնի մարդկանց հավատը: ” Էսքան անհավատություն, էսքան անվստահություն, էսքան խաբեությունն է ներշնչված մարդկանց մեջ: Եթե 10 տարվա ընթացքում իրանք կարային անեին, ապա ի փառս իմ ժողովրդի, ես իրանց մոտ կլինեի”,-ասաց քաղաքապետի թեկնածուն:
Ըստ թեկնածուի, նրա նախընտրական քարոզարշավին իշխանությունները խոչընդոտում են: “Մարդկանց ահաբեկում են, վախեցնում են, որ չգան իմ հանդիպմանը: Բոլորը պետական ծառայողներն են, աշխատանքի ժամին քարոզչություն են անում”,-ասաց թեկնածուն` նշելով, որ բողոքել են նաեւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Սասուն Միքայելյանը չի կասկածում իր հաղթանակի մեջ, բայց եւ չընտրվելու դեպքում չի օգնի քաղաքապետին:Արդյոք չի սիրում Հրազդանը` հարցին պատասխանեց. “Սիրում եմ, բայց իրանք էն մարդիկ չեն, որ կանգնեմ իրանց մոտ: Եթե ճիշտ պահեին, ես հիմա իրանց կողքին կանգնած կլինեի”:
Սասուն Միքայելյանը նաեւ հերքեց այն տեղեկությունը, թե ինքը հանդիպել է նախագահի հետ`”դաբրո” ստանալու նպատակով: “Սուտ է”,- ասաց նա` շտապելով հերթական հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի մյուս թեկնածուն, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը նույնպես վստահ է, որ չորրոդ անգամ ընտրվելու է:
http://youtu.be/5JwHLAQ26cM