22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի խոշոր հարկատու բուհերը

ՀՀ պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2011թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի եւ տուրքերի մեծության:

Ցանկում  ընդգրկված են նաեւ ՀՀ  ուսումնական հաստատությունները` 14 բուհեր եւ կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ: Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Երևանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է  105-րդ տեղը մոտ 790 մլն, դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը` Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (149-րդ տեղ) , երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (190-րդ տեղ) համապատասխանաբար 567,9 մլն. եւ  434.4 մլն. ցուցանիշներով:

Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական(սլավոնական) համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան:

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում,  բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված  կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 3 մլրդ 250 մլն. դրամ:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ