15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

‘Երիտասարդ եք, այդքան թույնով մի լցվեք, ՕԵԿ-ը միշտ էլ մրցունակ է եղել’. Հ. Բիշարյան

‘Կոալիցիան անհրաժեշտ է մեր երկրին քաղաքական կայունության և որոշ խնդիրներ միասնական լուծելու համար’,- այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա շատ բնական է համարում, երբ կոալիցիայի ներսում ինչ-ինչ հարցերի շուրջ տարաձայնություններ են լինում:

‘Շատ անբնական կլիներ, եթե ամեն հարցի շուրջ կոալիցիոն ուժերը իրար հետ միանգամից համաձայնվեին: Ինչեւէ, ապագայի համար էլ կարևոր կլինի ունենալ կոալիցիա` կարևոր ներքին ու արտաքին խնդիրները լուծելու համար’,- ասաց Հեղինե Բիշարյանը:

Անդրադառնալով ընդդիմությանը, Հեղինե Բիշարյանն ընդգծեց, որ չի քննադատում ընդդիմությանը եւ կարևորում է խորհրդարանում նրա  դերը` հետևողական և առողջ նախագծեր ընդունելու գործում:

‘ ՀԱԿ-ը  քաղաքական դաշտում անպայման կունենա իր տեղը , և մենք որևէ մեկի հասցեին  որևէ թթու կծու բան չենք ասում, եթե մեր հասցեին չեն ասում’,- ասաց Հ.Բիշարյանը:

‘Արդյո՞ք ՕԵԿ ցուցակում կլինեն գործարարներ’, հարցին ՕԵԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. ‘ Բոլոր քաղաքական ուժերում կան գործարարներ, հիմա միանգամից ձերբազատվել բոլոր գործարարներից` դժվար է, գործարարներ մեր կուսակցությունում կան, բայց մենք կփորձենք ցուցակը զերծ պահել խոշոր գործարարներից’:

Ինչ վերաբերում է ՕԵԿ քաղաքական վարքագծին, Հ.Բիշարյանն ասաց, որ ի տարբերություն’մորթապաշտ’ քաղաքական ուժերի, ՕԵԿ-ը ճամբարից ճամբար չի գնացել,այլ ժողովրդի շահերը վեր դասելով սեփական քաղաքական շահերից, որոշում է կայացրել, գիտակցելով, որ շատերը չեն հասկանա այդ քայլը: Նա նշեց, որ ՕԵԿ-ը հավատարիմ է կոալիցիոն հուշագրին և 2013թ պաշտպանելու է գործող նախագահին:

‘Խորհրդարանական ընտրություններին ակնկալում եմ շատ ձայներ, ավելի շատ քան անցյալ խարհրդարանական ընրություններին ենք ունեցել’,- ասաց Հեղինե Բիշարյանը: Լրագրողի այն հարցին, արդյո՞ք ՕԵԿ-ը վստահ է, որ ժողովուրդը այդքան ձայն կտա, Հեղինե Բիշարյանն այսպես արձագանքեց.’Երիտասարդ եք, այդքան թույնով մի լցվեք, ՕԵԿ-ը միշտ էլ մրցունակ է եղել’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ