Ադրբեջանցի հաքերները 3-րդ անգամ կոտրել են հայկական կայքը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ արդեն մեկ շաբաթից ավել է, որ չի գործում ֆեդերացիայի պաշտոնական sambօ.am կայքը, ինչն ըստ կայքը պատրաստող և շահագործող ‘’Ալտեզա’’ ընկերության մասնագետների` ադրբեջանցիների հաքերների, ձեռքի գործն է, քանի որ կայքի գլխավոր էջում զետեղված ՀՀ և ԼՂՀ միացյալ քարտեզների փոխարեն բացվում էր այդ պետության դրոշը: Ի դեպ, սա համանման երրոդ դեպքն է:Այժմ ընթանում են կայքի վերականգման և վերագործարկման աշխատանքները:Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայցում է բոլոր այցելուների ներողամտությունը:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ սամբոյի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից