23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քոքոբելյանը՝ իր եւ ՀԱԿ-ի, ամերիկյան կողմնորոշման եւ ՛՛պրովոկատորների՛՛ մասին

‘Իհարկե, Հայաստանում քաղաքական կուսակցությունների քանակն ավելի շատ է, քան պետք է լինի նորմալ քաղաքական համակարգում: Այստեղից հետևություն` Հայաստանում դեռ չկա ռեալ քաղաքական դաշտ’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա խոսքով` ազատական գաղափարներ ունեցող ‘Ազատ դեմոկրատներ’-ը համոզված է, որ Հայաստանում ազատականությունը խոր նահանջ է ապրել, որ ազատականության մասին միշտ խոսվել է, սակայն իրականում այն գոյություն չունի Հայաստանում:

‘Չեմ պատրաստվում քննադատել ՀԱԿ-ին, բայց ակնհայտ է, որ ՀԱԿ-ը ազատական ուժ չէ, ծայրահեղ դեպքում այն  սոցիալ-դեմոկրատական ուժ է: Իհարկե, իշխանափոխություն իրականացնելու համար կարելի է միավորվել տարբեր քաղաքական գաղափարներ ունեցող կուսակցությունների հետ, սակայն գաղափարական պայքար իրականացնելու համար դա բավարար չէ’.- ասաց Խաչատուր Քոքոբելյանը` հավելելով, որ ազատականությանը նոր թափ հաղորդելու  համար ազատականները որոշեցին միավորվել և ստեղծել կուսակցություն:

‘Պետք չէ սևեռվել մեր և ՀԱԿ-ի միջև տարաձայնությունների վրա: Ես խնդիրներ եմ ունեցել ՀԱԿ-ի հետ` մարտավարության և ռազմավարության հետ կապված, քանի որ ՀԱԿ-ը չկարողացավ տեր կանգնել իրեն վստահված ձայներին, և դրանում ես էլ իմ մեղքի բաժինը ունեմ, ահա ինչու ես դուրս եկա ՀԱԿ-ից’,- ասաց քաղաքական գործիչը`մանրամասնելով, որ  երկխոսելու ճիշտ պահ գոյություն ունի, և դա հետընտրական ժամանակահատվածն է, երբ քաղաքական ուժն ունի ընտրողների աջակցությունը, և Քոքոբելյանի համոզմամբ` այդ պահը ՀԱԿ-ի կողմից բաց է թողնվել:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին.’Արդյոք ճիշտ են լուրերն այն մասին, որ ‘Ազատ դեմոկրատներ’-ը ամերիկյան նախագիծ են, այնպես ինչպես ‘Ժառանգություն’-ը’, Քոքոբելյանը վիրավորական համարեց նման պարզունակ դատողությունները:

‘Ցանկացած քաղաքական ուժ իր գործունեությունն այնպես պետք է ծավալի, որ հասկանալի լինի ոչ միայն հասարակության, այլ նաև միջազգային հանրության կողմից, իսկ մենք հասկանալի ենք ավելի լայն շրջանակների համար: Այն, որ շփվում ենք ամերիկյան և այլ երկրների դեսպանատների հետ, դա նորմալ քաղաքական գործընթաց է, բայց կան պրովոկատորներ, որոնք ուզում են ազատականությունը կապել ամերիկյան նախագծերի հետ’,- ասաց ‘Ազատ դեմոկրատներ’-ի նախագահը` հերքելով իր անձի մասին վիկիլիքսյան հրապարակումները:

‘Ես Կոնգրեսում եղած խոսակցությունները երբեք դուրս չեմ  հանել’,- եզրափակեց  Խաչատուր Քոքոբելյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ