23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կովալը` Հրազդանի ընտրությունների եւ իր հրաժարականի մասին /վիդեո/

“Երբ մարդիկ պայքարի մեջ են մտնում, համոզված են, որ հաղթելու են: Նույնն էլ մենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը` առաջարկելով փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը լինել Հրազդանում եւ տեսնել արդյունքները:

Հիշեցնենք, որ այս կիրակի հրազդանցիները պետք է քաղաքապետ ընտրեն. Առաջադրվել են ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանն ու ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը:

Եթե Կոտայքի մարզպետը չի կասկածում ՀՀԿ-ի թեկնածուի հաղթանակին,ա յդ դեպքում ինչու է օգնության խնդրանքով դիմել նախարարներին` մեր հարցին Շահգալդյանը  պատասխանեց.”Բացի աշխատանքային հարցերից ես ոչ մի նախարարի ընտրության հարցով չեմ դիմել: Եթե մի բան ակնհայտ է, ապա ինչ-որ միջոցներ գտնել մարդկանց վրա ազդելու` անիմաստ է”,-ասաց մարզպետը:

Վերջինս նաեւ առաջարկեց մտնել ցանկացած դպրոց եւ հարցնել` արդյոք մարզպետը կամ որեւէ պաշտոնյա իրենց բան ասել է:”Հրազդանցիները գիտեն, որ պիտի ընտրեն Արամ Դանիելյանին, տեսնում են աշխատանքը, էլ ինչու մարդկանց հիշեցնենք”,-համոզված է Կ. Շահգալդյանը:

Ի դեպ, մարզպետի կարծիքով, Արամ Դանիելյանը հաջողված քաղաքապետ է:  “ Արամ Դանիելյանի աշխատանքը եթե համեմատեմ մյուս երկու քաղաքապետերի աշխատանքի հետ, ապա 100-ը` զրոյի դիմաց”,-նշեց մարզպետը:

Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Կոտայքի մարզպետը հայտարարել է, որ եթե Հրազդանի գործող քաղաքապետը չընտրվի, ինքը հրաժարական է տալու: “Նախ Արամ Դանեիլյանն ընտրվելու է,-առանձնահատուկ շեշտադրությամբ ասաց Կովալենկո Շահգալդյանը:-Եվ հետո ես էլ հրաժարականի մտադրություն չունեմ”:
http://youtu.be/BSdlPQyyY9M

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ