23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոալիցիայում չեն բարիշում. ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ աշխատանքը

Երեկ խորհրդարանում դրսեւորված ՀՀԿ-ԲՀԿ անհամաձայնությունը շարունակվեց նաեւ այսօր: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը խորհրդարանից,  քիչ առաջ խորհրդարանի աշխատանքներն ընդմիջվել են: ՀՀԿ-ն ընդմիջում է վերցրել: Բանն այն է, որ խորհրդարանի այսօրվա նիստը մեկնարկել է առանց կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի ներկայացուցիչների:

ԱԺ ԲՀԿ խմբակցությունից նիստին ներկայացել է միայն Նաիրա Զոհրաբյանը եւ վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով` հանդես եկել հայտարարությամբ:

“Հաշվի առնելով, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ինձ անհարկի զրկեց խոսքի իրավունքից, հաշվի առնելով այն, որ երեկ թե այս ամբիոնից, թե տարբեր լրատվամիջոցներով Ազգային ժողովի նախագահի, հանրապետական տարբեր պատգամավորների կողմից ոչ կոռեկտ գնահատականներ են հնչել ԲՀԿ-ի հասցեին, հարկ եմ համարում պարզաբանել, որ մեր խմբակցությունը երեկ քննարկվող նախագծի վերաբերյալ բազմիցս, բոլոր քննարկումների ժամանակ հայտնել է իր հստակ դեմ դիրքորոշումը և քվեարկել իր համոզմունքներին համաձայն, ապացուցելով մեր գործի և խոսքի համարժեքությունը”,-հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավորը եւ շարունակել.

” Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին ամպագոռգոռ հայտարարություններին` այն է օրենքը շրջանառության մեջ դնելուց գրեթե 5 տարի անց, ապա բոլորիս համար էլ պարզ է, որ այս նախագիծը որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ ու նախագծի իրական նպատակը մեկն է` լրացուցիչ, արտոնյալ եկամուտներ ապահովել առանց այդ էլ երանելի վիճակում գտնվող բանկերի համար ի հաշիվ հանրապետության քաղաքացիների:

Իսկ տնտեսագիտական մտքի տիտաններին խորհուրդ եմ տալիս …”: Նաիրա Զոհրաբյանը չի հասցրել ավարտին հասցնել հայտարարությունը` իրեն հատկացված ժամանակն սպառվելու պատճառով : ՀՀԿ-ի անունից ձայն է խնդրել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և խնդրել  20 րոպե ընդմիջում:

Հիշեցնենք, որ  երեկ հակակոռուպցիոն բնույթ ունեցող “Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին” նախագիծի  քվեարկությանը ԱԺ ԲՀԿ եւ “Ժառանգություն” խմբակցությունները չքվեարկեցին, իսկ ՀՅԴ-ն ձեռնպահ քվեարկեց, ինչ արդյունքում նախագիծն առաջին ընթերցմամբ չանցավ: Սրան հետեւեցին ՀՀԿ-ականների հայտարարություններն այն մասին, թե այս քվեարկությամբ յուրաքանչոյւր քաղաքական ուժ դրսեւորեց իր վերաբերմունքը կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ