14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ընդմիջումից հետո ԱԺ նիստը շարունակվում է. պատգամավորները քվեարկում են

Քսան րոպե ընդմիջումից հետո խորհրդարանն առանց ԲՀԿ-ի սկսեց իր աշխատանքները: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ քվեարկությունները կհետաձգվեն, իսկ մինչ այդ խորհրդարանը քննարկեց երեկ սկսած նախագծերը:

Այս պահին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը քվեարկության է դնում օրակարգում ներառված հարցերը:

Քվեարկույթան դրված բոլոր նախագծերն ընդունվեցին, բացառությամբ “Դատական ծառայության մասին”և “Համայանքային ծառայության մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

“Ժառանգութան” անունից խմբակցության ղեկավար  Ստյոպա Սաֆարյանը վարման կարգի վերաբեյալ ձայն խնդրեց եւ հայտարարեց, որ իրենք այս նախագծի քվեարկությանը չեն մասնակցելու, քանի որ համարում եմ, որ  նախատեսված փոփոխություններն անհամաչափ են։

Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց նաեւ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը եւ հայտարարեց, որ ՀՅԴ-ն եւս չի մասնակցի քվեարկությանը` նույն պատճառաբանությամբ:  62 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չընդունվեց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ