23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադիբեկյանի վարկածը Հրազդանի քաղաքապետի ընտրություններից առաջ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ասաց, որ Հրազդանում գործող քաղաքապետը` Արամ Դանիելյանն, ունի  թվային և հոգեբանական առումով գերակայություն:

Հիշեցնենք, որ այս կիրակի` փետրվարի 12-ին քաղաքապետի ընտրություններ են սպասվում: Քաղաքապետի թեկնածուները երկուսն են. գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, ում պաշտպանում է ՀՀԿ-ն եւ ազատամարտիկ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը:

Ըստ Ադիբեկյանի`  Սասուն Միքայելյանին նախընտրող մարդկանց 1/3-ը չի հավատում, որ նա կհաղթի: Հենց այստեղ էլ սկսում է գործել հաղթողի հոգեբանությունը, այսինքն` երբ մարդիկ նախընտրելով մեկին, բայց չհավատալով , որ նա կհաղթի, ի վերջո, քվեարկում են այն մարդու օգտին, ով ‘’մեկ ա հաղթելու ա’’:

‘’Սասուն Միքայելյանը խարիզմատիկ հեղինակություն է, ունի հերոսի կենսագրություն և ՀԱԿ-ի վատ վարկանիշը կարող է նրան խանգարել : Սասուն Միքայելյանն իր համայնքում վայելում է ընտրողների 90 տոկոսի հավանությունը, մինչդեռ այլ համայնքներում նրան են պաշտպանում միայն 10 տոկոսը’’,- ասաց սոցիոլոգը:

Նրա ոչ սուբյեկտիվ կարծիքով` ՀԱԿ-ը շանսեր ունի հայտնվելու խորհրդարանում, քանի որ ՀԱԿ-ի ձայները մեծ թիվ են կազմում ոչ թե ընդհանուր հասարակության մեջ, այլ ընտրության մասնակցողների մեջ:


KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ