23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խորհրդարանը քննարկում է Էթիկայի հանձնաժողովի հարցը

Խորհրդարանը շարունակում է իր աշխատանքները: Ընդմիջումից հետո, թեեւ շատ պատգամավորներ բացակայում են նիստերի դահլիճից, այդուհանդերձ, խորհրդարանը սկսեց քննարկել “Ազգային Ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը, որով նախատեսվում է ստեղծել էթիկայի հանձնաժողով:

Հարցը ներկայացնում է  հիմնական զեկուցող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նախատեսվող փոփոխությունների առաջին խումբը վերաբերում է պատգամավորների վարքագծի կանոններին, շահերի բախմանը եւ էթիկայի հանձնաժողովի գործունեությանը:

“Մենք ամրագրել ենք մի շարք պարտականություններ պատգամավորների համար, նախ, եթե նա խմբակցույթան ղեկավար չէ, պարտավոր է ընդգրկվել հանձնաժողովներից մեկում եւ մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին”,-նշեց Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, առանձին  հոդվածով սահմանվում են պատգամավորի էթիկայի կանոնները/ պատգամավորի լիազորությունների իրականացման եւ  նրա  ամենօրյա  վարքագծին/:

Նախագծով սահմանվում է, որ շահերի բախում առաջանալու  դեպքում պատգամավորը պարտավոր է սահմանված կարգով հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ` ներկայացնելով շահերի բնույթը:

Այդ դեպքում պատգամավորը կարող է նաեւ հայտարարել, որ հրաժարվում է մասնակցել հարցի քվեարկությանը, որից նրա բացակայությունը համարվում է հարգելի:

Նախագծում նշվում է նաեւ, որ պատգամվորը որևէ ձևով չպետք է զբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ, այսինքն, պատգամավորը չի կարող  լինել բաժնետեր կամ բաժնեմասի սեփականատեր, զբաղեցնել պաշտոն առեւտրային կազմակերպությունում կամ իրականացնել ներկայացուցչական գործունեություն:

Ըստ նախագծի, Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաեւ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին քառօրյա նիստում խմբակցությունների ներկայացմամբ կազմավորվում է Էթիկայի հանձնաժողով, որը գործում է մինչեւ նույն գումարման Ազգային ժողովի հաջորդ Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը:

Էթիկայի հանձնաժողովում ընդգրկված կլինեն ոչ ընդդիմադիր և ընդդիմադիր խմբակցությունները։ Էթիկայի հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը նշանակվում են Էթիկայի հանձնաժողովի անդամների թվից` խմբակցությունների ներկայացմամբ:

Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցություններին: Եթե Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է ոչ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահի  տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր խմբակցությանը, իսկ եթե Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահի  տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ոչ ընդդիմադիր խմբակցությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ