23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը ՛՛բարդագույն հարց՛՛ է. Ստեփան Դեմիրճյան

“Հայաստանի վիճակն աղետալի է եւ դա չափազանցված չէ”, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց  “Հայաստանի ժողովրդական կուսակցության” նախագահ Ստեփան Դեմիրճյանը, մատնանշելով Հայաստանում արձանագրված գնաճն ու արտագաղթը: Առաջիկա ընտրությունների մասին Ս. Դեմիրճյանը նշեց, որ ՀԱԿ-ը պետք է մասնակցի ընտրություններին, եւ առավելագույն ներկայություն ապահովի Աժ-ում:

Ի պատասխան “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ  Խաչատուր Քոբեբելյանի կոչին, ըստ որի, մեծամասնական ընտրակարգով նույն տեղամասերում ընդդիմադիր ուժերի տարբեր թեկնածուներ չառաջադրվեն, Ս. Դեմիրճյանը նշեց. “ Մենք այս ձևով առավելագույն արդյունավետ կաշխատենք և իրար չենք խանգարի”:

Ս. Դեմիրճյանը չի հավատում արդար ու ազատ ընտրություններ անցկացնելու իշխանությունների հավաստիացումներին, քանի որ նախորդ ընտրությունների կեղծարարները չեն պատժվել, նաեւ ՛՛գնահատական չի տրվել այդ կեղծիքներին՛՛ :

Երբ ՀԺԿ առաջնորդին հարցրեցին ՀԱԿ-ի ներկա վարկանիշի մասին, ՀԺԿ նախագահը հմտորեն շրջանցեց այդ հարցը, ինչպես նաև ոչինչ չասաց Կոնգրեսի կողմից փետրվարին խոստացված “հուժկու” հանրահավաքների առնչությամբ:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին Դեմիրճյանը նախընտրեց կանխատեսումներ չանել, սակայն նշեց, որ ընտրություններից հետո ԱԺ-ում ՀԱԿ-ը “մեծամասնություն, կամ առնվազն զգալի մեծամասնություն” կունենա: “Խոսքը չի գնում 10-15 հոգու մասին”,- եզրափակեց Ստեփան Դեմիրճյանը:

Նախընտրական ցուցակների հետ կապված Ստեփան Դեմիրճյանը հաստատեց մամուլի հրապարակումները, որ ՀԱԿ-ում լուրջ քննարկումներ են ծավալվում այդ ուղղությամբ, համաձայելով տեսակետին, որ ՛՛ցուցակ կազմելը բարդագույն հարց է՛՛, մասնավորապես ՀԱԿ-ի պարագայում, որտեղներկայացված են տասնյակ ընդդիմադիր ուժեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ