23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Բանը շուտ արթնանալը չէ, բանը ժամանակին տեղ հասնելն է”. Շարմազանովը` ֆալշ-ստարտ տված գործիչներին

2012թ գլխավոր քաղաքական իրադարձությունը լինելու են խորհրդարանական ընտրությունները, որոնց ազատ եւ  արդար անցկացումը ՀՀԿ-ն շատ է կարեւորում: Քիչ առաջ ԱԺ  հայտարարությունների ժամին այդ մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ հավելեց, որ այս ուղղությամբ ՀՀԿ-ն ամենաբարձր մակարդակով ցուցաբերել է թե քաղաքական կամք, թե օրենսդրական նախաձեռնություն:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ  ներքաղաքական զարգացումներին ու հայտարարեց. ”Եղան գործիչներ, որոնք ժամանակից շուտ ֆալշ-ստարտ իրականացրեցին, բայց կա ժողովրդական հստակ արտահայտություն` բանը շուտ արթնանալը չէ, բանը ժամանակին տեղ հասնելն է, իսկ սպորտային մեկնաբանների խոսքով կարող եմ ասել, որ քաղաքականությունը ոչ թե սպրինտ է, այլ` մարաթոն, եւ կարեւորը ոչ թե հարյուր մետր արագ վազելն է, այլ ժամանակին տեղ հասնելը”:

ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, թե քաղաքականության մեջ կհաջողվեն այն քաղաքական ուժերը, որոնք կառաջնորդվեն ոչ թե սպրինտի, այլ մարաթոնի տրամաբանությամբ:

Ներքաղաքական զարգացումներին անդրադարձից հետո ԱԺ փոխնախագահը խոսեց նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական  վերջին զարգացումներից, մասնավորապես`  հայ-ռուսական, Հայաստան-Եվրոպա փոխհարաբերություններից: Նա շեշտեց, որ Հայաստանի դիրքորոշումը  Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ԼՂ հարցում անփոփոխ է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ