08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ազգային ժողովն աշխատեց բնականոն ընթացքով. Գագիկ Մելիքյան

Ինչպես ընտրական պրոցեսներին նախորդող ցանկացած նստաշրջան, 4-րդ գումարման Ազգային ժողովի վերջին նստաշրջանը  նույնպես տեղավորվում է այն տրամաբանության շրջանակներում, որը յուրահատուկ է նախընտրական քաղաքական զարգացումներին: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության  քարտուղար Գագիկ Մելիքյանը:

“Առանձին քաղաքական ուժեր ցանկանում են ավելացնել իրենց դիվիդենտները` ի հաշիվ մյուսների, ինչը ցանկալի չէ ներքաղաքական կայունության ապահովման, ինչպես նաև, պետության միջազգային հեղինակության բարձրացման առումով”,-հայտարարեց նա: Պատգամավորի խոսքով,  Ազգային ժողովը միշտ էլ եղել է քաղաքական տարբեր հայացքների բախման, քաղաքական դեբատների ամբիոն, և Հանրապետական կուսակցությունը`  առաջնորդվելով հենց այս սկզբունքներով, մշտապես ապահովել է քաղաքական բազմակարծությունը  թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի միջև:

“Ելնելով այս տրամաբանությունից` անհրաժեշտ եմ համարում նշել, որ Ազգային ժողովը  բազմակարծության քննարկման մթնոլորտում սկսեց իր բնականոն աշխատանքը, և երկու օրվա ընթացքում քննարկելով բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, քվեարկեց շուրջ 18 նախագիծ, որոնցից 16-ին` կողմ: Սա է այն գնահատականը, որով կարելի է արձանագրել, որ Ազգային ժողովի աշխատանքների բնականոն ընթացքը,ազատ քննարկումների պայմաններում,  չի կարելի համարել ձախողված”,-շարունակեց Գագիկ Մելիքյանը:

Նա հավելեց, որ  այս պրոցեսը ամբողջությամբ տեղավորվում է ժողովրդավարության շրջանակներում: “ Մենք կարծում ենք, որ առանձին քաղաքական ուժեր կփորձեն խեղաթյուրել քաղաքական իրողությունը և գործընթացների բնականոն ընթացքը,կամ այդ ամենը ներկայացնել որպես խառնաշփոթ իշխանական բուրգում, սակայն, համոզված ենք, որ իշխանությունները, ի դեմս Հանրապետական կուսակցության և նրա նախագահ Սերժ Սարգսյանի, տիրապետում են բոլոր միջոցներին` երկրի կայուն զարգացումը ապահովելու համար”,-ասաց Գագիկ Մելիքյանն ու կոչ արեց յուրաքանչյուրին զբաղվել իր գործով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ