12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԳՆ խոսնակն ու “Առավոտի” լրագրողը ՀՀԿ ցուցակում. Հայացք

Մարգարիտ Եսայան

Ըստ “Հայացք” օրաթերթի “Առավոտ” օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավոր կդառնա ՀՀԿ ցուցակով:

Թերթի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ  առաջին անգամ է լսում այդ մասին, բայց դեմ չի լինի եւ կցանկանա պատգամավոր դառնալ:“Իսկ մեր  աղբյուրները վկայում են, որ նա անպայման կընդգրկվի իշխող կուսակցության նախընտրական ցուցակում”,-գրում է “Հայացքը”:

Տիգրան Բալայան

Տիգրան Բալայան

Մեկ այլ հրապարակման մեջ թերթը հավաստում է, որ ՀՀԿ ցուցակում կլինի նաեւ ՍԴ անդամ, դաշնակացական Կիմ Բալայանի որդին` ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

“Նա ոչ թե “ՄԻԱԿ”-ից է, այլ երիտասարդ, գրագետ եւ ներկայանալիների խմբից”,-եզրափակում է “Հայացքը”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ