23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոչ կոնստրուկտիվ մթնոլորտը` ԲՀԿ-ի նախագահի զիջո՞ւմն էր

Չնայած երեկ ԲՀԿ-ն բոյկոտեց խորհրդարանի աշխատանքը, սակայն Ազգային ժողովը աշխատեց բնականոն: Փետրվարի 7-ին քվեարկության դրված  24 օրինագծերի եւ օրենքների նախագծերից  չանցավ 2-ը` “Դատական ծառայության մասին” եւ “Համայնքային ծառայության մասին”  օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելը:

Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, “հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված ոչ կոնստրուկտիվ մթնոլորտը”` ԲՀԿ-ն չմասնակցեց փետրվարի 7-ի քվեարկություններին:

Ի դեպ, ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի առաջ իրենց կուսակցությունների ղեկավարները խնդիր են դրել` չգնալ առճակատման եւ ստեղծված իրավիճակը չթեժացնել: Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն նախագահականում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի, որից հետո ԲՀԿ նախագահը դիրքերը զիջել էր:

Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարել են, որ ԱԺ-ի նիստին այսօր կմասնակցեն, քանի որ անելիք ունեն ԱԺ-ում: Հետաքրքիր է, մեկ օրում փոխվե՞ց  խորհրդարանի մթնոլորտը եւ  ԲՀԿ-ի  համար դարձա՞վ կոնստրուկտիվ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ