08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Նիկոյանը օպտիմալացնում է

Ազգային ժողովի  նախագահ ընտրվելուց հետո  Սամվել Նիկոյանը հայտարարել էր, որ նորարություններ է մտցնելու ԱԺ-ում: Մասնավորապես, ըստ նրա, ԱԺ-ի աշխատակազմի հաստիքները օպտիմալացվելու են:

Իսկ ԱԺ կայքը տեղեկացնում է, որ չեղյալ են արվել  մի շարք թափուր պաշտոնների համար մրցույթների անցկացման մասին հայտարարությունները:

Նշենք, որ օրեր առաջ Հրայր Զորյանը  նշանակվեց ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար:  “Արմենպրես” լրատվական գործակալության նախկին տնօրենը փոխարինեց մոտ 20 տարի ԱԺ-ում աշխատած Գոհար Պողոսյանին:

Փետրվարի 8-ի կարգադրությամբ էլ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի օգնական Արմեն Ղասաբօղլյանը նշանակվել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի խորհրդական:

Սամվել Նիկոյանը ԱԺ նախագահի պաշտոնավարման 2 ամսվա ընթացքում Վրեժ Գասպարյանին նշանակել է խորհրդական,  Ռաֆայել Աբովյանին, Գագիկ Նահապետյանին օգնականներ, Կլավդիա Պետրոսյանին` ռեֆերենտ, Մերի Փայտյանին` ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության մշակութային հարցերի պատասխանատու:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ