23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եվրոպայի գեղեցկության “Օլիմպոսը” գրաված հայ տատիկին ընդունել է Սոֆիայի քաղաքապետը /վիդեո, ֆոտո/

‘Ուրախ եմ, որ հայ տատիկի հավաքական կերպարը ճանաչեց ամբողջ աշխարհը, եւ իր արժանիքներով գրավեց մրցույթում առաջին տեղը’,- այսօր Հենարան մամուլի ակումբում ագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 52-ամյա Լուիզա Ծատուրյանը, ով հաղթել էր վերջերս Բուլղարիայի մայրաքաղաք  Սոֆիայում կայացած Միսիս Տատիկ Տիեզերք միջազգային գեղեցկության մրցույթում:

Ալավերդիում բնակվող պարուսույց տատիկը լավագույնն է ճանաչվել մրցույթին հայտ ներկայացրած 300 մասնակիցների մեջ: Հաղթանակի առիթով նրան ընդունել է Սոֆիայի քաղաքապետը: Լուիզա Ծատուրյանը ստացել է ամենագլխավոր մրցանակը` 7 օրյա ուղեւորություն դեպի ‘Золотые пески’ հանգստավայր:

Միսս եւ Միստր աշխարհ միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը նշեց, որ մրցույթում հստակ չափանիշներ չկային, միայն լողազգեստով ցուցադրությունն էր բացակայում: Մրցույթի առաջին փուլում մասնակիցները հանդես են եկել ազգային տարազով, որի ժամանակ հայ մասնակիցը ներկայացել է հայկական եռագույնը ներկայացնող հագուստով:

Երկրորդ փուլում մասնակիցները պետք է փայլեին իրենց տաղանդով, Լուիզա Ծատուրյանն այստեղ ներկայացրել է իր իսկ բեմադրած հայկական ժողովրդական պարը: Կար նաեւ խոհրարարական մրցույթ, ուր հայ տատիկը պատրաստել է հայկական ավանդական տոլմա եւ թանապուր:

‘Շատ երկար եմ մտածել` մասնակցել թե ոչ: Երեխաներս շատ ոգեւորեցին ու համոզեցին, եւ ես ի վերջո համաձայնվեցի մասնակցել մրցույթին: Հիմա իհարկե ուրախ եմ, որ մասնակցել եմ ու հաղթել, ‘,- ասաց 52-ամյա Լուիզա Ծատուրյանը` հավելելով, որ զբաղվում է պարով եւ աերոբիկայով:
http://youtu.be/YqdvFrJE8iI

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ