15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Վալեքս” -ը նոր հանք կշահագործի՞. պատգամավորն ահազանգում է կառավարությանը

Այսօր ԱԺ-կառավարության  հարցուպատասխանի ժամին “Ժառանգության” պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, հղում անելով ականատեսի կողմից իրենց փոխանցված տեղեկատվությանը, ահազանգեց, թե Տավուշի մարզի Կարմիրգեղ  կոչվող վայրում ինչ-որ կազմակերպություն հանքարդյունաբերական որոնողական աշխատանքեր է իրականացնում: Պատգամավորը գործադիրից հետաքրքրվեց, թե ո՞ր կազմակերպությունը եւ ի՞նչ լիցենզիայի շրջանականերում է իրականացնում այդ աշխատանքները:

Հարցին պատասխանեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:  Նախարարն ասաց, որ մատնանշված   տարածքի վերաբերյալ կոնկրետ ինֆորմացիա չունի : “Հանքի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող, իսկ թե ինչ կազմակերպություն ինչ լիցենզիայի շրջանականերում է իրականացնում որոնողական աշխատանքներ, կշճտեմ եւ Ձեզ կտեղեկացնեմ մեկ-երկու օրվա ընթացքում”,-ասաց նա:

Արամ  Հարությունյանի խոսքով, եթե անգամ այնտեղ  երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ են ընթանում , դրանից  հետո միայն, որպես կանոն, կարող են իրականացվել  պաշարների հաշվարկման աշխատանքները, որին հաջորդում են հետագա գործողությունները: Նախարարի խոսքով, կարելի է իրականացնել նաեւ երկրաֆիզիկական ուսումասիրություն, երբ նկարում են ընդերքը, ինչը եւս բնությանը վնաս չի հասցնում:

Ստյոպա Սաֆարյանը ռեպլիկի կարգով բնապահպանության  նախարարից հետաքրքրվեց, թե կարո՞ղ է նա  հաստատել կամ  հերքել, որ “Վալեքս” ընկերությանն է տրվել այդ աշխատանքները իրականացնելու մասին լիցենզիան: “Ես նման տեղեկատվություն չունեմ : Նման մրցույթ եւ նման հատկացում չի իրականացվել”,-ի պտասխան նշեց Արամ Հարությունյանը` կրկին հավելելով, որ տեղեկությունը կճշտի եւ պատգամավորին կպատասխանի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ