23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընտրություններից առաջ շտկել է պետք

“Արտակարգ իրավական ռեժիմ սահմանելու մասին” նախագծի վրա կառավարությունն աշխատել է բավականին երկար ժամանակ եւ հաշվի է առել միջազգային փորձագետների կարծիքը:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով խորհրդարանի օրակարգում գտնվող նախագծին եւ այն հարցին, թե ինչու նախագիծը խորհրդարան բերվեց հենց այս փուլում՝ նախընտրական:

Վարչապետը նշեց, որ ցանկալի է, որ հանրությանը եւ միջազգային փորձագետներին մտահոգող հարցերը շտկվեն մինչեւ ընտրությունները:

Այն հարցին, թե օրինագծի մշակումն արդյոք խոսում է այն մասին, որ օրենսդրական բաց կար այս հարաբերություններում եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն է հայտարարել կամայական կերպով, Տիգրան Սարգսյանը պատասխանեց.

”Ես համաձայն չեմ  ձեր գնահատականների հետ: Ցանկացած օրենսդրություն կատարելագործման տեղ ունի: Կյանքը կանգնած չէ եւ առաջ է գնում: Սա էլ դիտարկում ենք հենց այս տեսանկյունից”:

Դիտարկմանը, թե  ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նախագիծը հակասահմանադրական է եւ, որ բանակը չպետք է ներգրավվի քաղաքական գործընթացներում, վարչապետն արձագանքեց.

”Դուք բացառիկ հնարավորություն ունեք այդ հարցով դիմելու մասնագետներին: Մասնավորապես, մեր կողմից արդարադատության նախարարն այդ հարցին մանրակրկիտ կպատասխանի”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ