06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ոստիկանապետի մոր ազգանվան առեղծվածը

Սոցկայքերում այս օրերին քննարկվում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մորական ազգանունը` Ֆրանգուլյան, թե  … Սա, թերեւս անձնական բնույթի հարց է, բայց հետաքրքրությունը մեծ է այնքանով, որ պայմանավորված է “Հայկական ժամանակի” լրագրող Հայկ Գեւորգյանի  գործով տուժած Աշոտ Ֆրանգուլյանով: Ըստ շրջանառվող լուրերի, տուժողը ոստիկանապետի բարեկամն է `մորական կողմից:

Ոստիկանության հասարակայության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Henaran.am-ի հետ զրույցում պաշտոնապես հերքեց այդ լուրը:

“Ոստիկանապետի մոր օրիորդական ազգանունը` Ֆրանգյան էր, ամուսնանալուց հետո փոխել եւ Գասպարյան է դարձել: Հիմա թե ինչ կապ ունեն Ֆրանգուլյանն ու Ֆրանգյանը, դատողությունը թողնում եմ Ձեզ”,-ասաց Ահարոնյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ