24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ում հակված են մեծամասնականով մասնակցելու. Հ.Հովհաննիսյան

՛՛Այսօրվա իշխանությունները չեն ուզում կորցնել իշխանությունը, գիտակցելով որ եթե այս անգամ էլ կեղծեն ընտրությունները, ապա հասարակության ընդվզում կլինի և նրանք կկորցնեն այն ամենը, ինչ կուտակել են այս տարիների ընթացքում՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նշեց, որ  չի հավատում ազատ և թափանցիկ ընտրություններին, քանի որ իշխանությունները չունեն արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը:

՛՛Չեմ կարող ասել որ Հանրապետականը ձայներ չունի, պարզապես ՀՀԿ-ն քաղաքական մեծամասնություն կազմելու հնարավորությունն արդեն կորցրել է՛,-ասաց Հ.Հովհաննիսյանը` հավելելով, որ Հայաստանի պես փոքրիկ երկրի համար 131 պատգամավորական տեղերից  41 մեծամասնականը դա աբսուրդ է, քանի որ ՀՀ-ն տարածքներ ներկայացնելու խնդիր չունի:

՛՛Ես հասկանում եմ, որ իշխանությունը թիրախ է, որին անընդհատ քննադատում են, մենք մի խնդիր ունենք, որ պետք է  ժողովուրդը որոշի, թե ում է տեսնում իրեն առաջնորդ և ղեկավար, բայց միշտ ընտրությունները կեղծվում են:Չի կարող հանրապետականը միշտ իշխել՛՛,- կարծիք հայտնեց Հ.հովհաննիսյանը:

Անդրադառնալով պատգամավորական ցուցակներում բիզնեսմենների բացակայությանը, նա ասաց.՛՛Վարչապետն ու նախագահը վաղուց պետք է ասեին , որ բիզնեսմեններ չպետք է լինեն ցուցակներում, բայց ես դրան էլ չեմ հավատում’:

Հ.Հովհաննիսյանի խոսքով՝ ՀԱԿ-ում  հակված են մեծամասնականով մասնակցելու, կա լարվածություն, որը բնական է, և ամենայն հավանականությամբ ցուցակի առաջին տեղում Լևոն Տեր-Պետրոսյանն է լինելու:

՛՛Մենք ուզում ենք էնպիսի ցուցակ ունենանք, որ ընկալելի լինի հասարակության կողմից, որ ցուցակի ներկայացուցիչները կարողանան աշխատել ԱԺ-ում, որպեսզի վաղը մյուս օրը կարողանանք երկրի բեռը մեր վրա վերցնենք’,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Աժ-ում ՛՛Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին՛՛ օրինագծի տապալմանը, ապա Հ.Հովհաննիսյանի կարծիքով, դա բոյկոտ էր,  քաղաքական դեմարշ` կոալիցիոն անդամի կողմից:

՛՛Ուզում եմ պաշտպանել ԲՀԿ-ին, քանի որ օրենքի հետ կապված ճիշտ դիտողություններ ուներ,էստեղ ուրիշ խնդիրներ են եղել, որի արդյունքները կտեսնեք ընտրություններից հետո՛՛,- եզրափակեց Հովհաննես Հովհաննիսյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ