23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երկգլխանի՞, թե՞ զրոգլխանիներ, գլխաքանա՞կ թե՞ գլուխներ … ԱԺ-ն աշխատում է բուռն մթնոլորտում

Աժ նախագահ Սամվել Նիկոյանը այսօր խորհրդարանում քվերակության դրեց  նախորդ օրերին քննարկված մի շարք օրինագծեր:

Օրինագծերի քվեարկությունն  անցավ բավականին բուռն: Մինչ քվեարկությունը Լարիսա Ալավերդյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց եւ առաջարկեց հաշվիչ հանձնաժողովին  հաշվել դահլիճում ներկա պատագամավորների թիվը: “Դեռ քվորում չկա”, -հայտարարեց նա:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ չի կարծում, թե հաշվիչ հանձնաժողովի խնդիր կա եւ առաջարկեց անցնել քվեարկությաններին: Ի դեպ, նիստի սկզբում գրանցվել էր 72 պատգամվաոր: Քվեարկության դրված բոլորը հարցերը, այդ թվում “Արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին” օրինագիծը` անցավ  առաջին ընթերցմամբ/64 կողմ 7 ձեռնպա, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ/:

Քվեարկությունների ընթացքում Լարիսա Ալավերդյանը նկատելով կրկնակի քվեարկությունների դեպքեր`  վարման կարգի վերաբերյալ դարձյալ  ձայն խնդրեց: “Բավականին հետաքրքիր պահ է: Երբ ցանկացած էթիկայի կամ այլ օրինագիծ զերոյացվում է: Ես պնդում եմ` այստեղ չկա 67 պատգամավոր: Իմ անմեղ առաջարկը հաշվիչ հանձնաժողովի մասին մերժվեց”,-ասաց Լ. Ալավերդյանը եւ շարունակեց. “Պարոն Ղուկասյանը քվեարկում է եւս մեկ հոգու համար: Երբ տիկին Անահիտ Բախշյանը գլուխներն էր հաշվում եւ ոչ գլխաքանակը, վիրավորվում էին. ստացվում է, որ երկու գլխանի մարդիկ էլ կան այս դահլիճում: Եկեք պայմանավորվենք ու չկեղծենք, սա օրհասական պահ չէ:”

Այս հայատարությանը արձագանքեց ՕԵԿ ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ խիստ տոնով հայտարարեց. “Խմբակցությունները պետք է կարգապահ լինեն եւ իրենց պտգամավորներին հրավիրեն դահլիճ: Ողջ խմբակցության կողմից մեկ պատգամավոր է մասնակցում եւ քննադատում են մյուսներին”:  Նկատենք, որ “ժառանգություն”-ից դահլիճում ներկա էր միայն Լարիսա Ալավերդյանը:

Քվեարկությունների ավարտից հետո Լարիսա Ալավերդյանի հայտարարություններին արձագանքեց պատգամավոր Արեգ Ղուկասյանը. “Ես համարում եմ, որ մեր դահլիճում կան զրո գլխանի մարդիկ,  որոնք դահլիճում նստած են ու չեն քվեարկում: Այդ դա է ամենաճիշտ ձեւակերպումը”:

Լարիսա Ալավերդյան-Արեգ Ղուկասյան երկխոսությունը մի քանի րոպե շարունակվեց արդեն անջատված խոսափողների պայմաններում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ