24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավելի լավ է մեկ հատ մոմ վառել,քան անընդհատ խավարն անիծել. ՀՀԿ պատգամավոր

‘’Անընդհատ մեզ քննադատելու և անպտուղ բանավիճելուց զատ, թող ՀԱԿ-ն ասի, թե ինչ է պատրաստվում անել, ինչ ծրագրեր է ուզում ներկայացնել` Հայաստանում ազատ-արդար ընտրություններով իշխանություն ձևավորելու գործում: Իհարկե, ավելի լավ է մեկ հատ մոմ վառել, քան անընդհատ խավարն անիծել’’,- այսօր ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը: Նրա խոսքով` Հանրապետական կուսակցությունն իր առջև խնդիր է դրել արդար ընտրություններով հաղթանակ տանել, ուրիշ ակնկալիք չկա:Արտակ Դավթյանի  խոսքով` յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի պատասխանատվության իր չափաբաժինը:

‘Ընդդիմության չափաբաժնում պետք է լինի առավելագույնս անկեղծ լինելը իշխանության հանդեպ:  Եվ իշխանությունները,եւ  ընդդիմությունը, պետք է անեն ամեն ինչ, որ չստեղծվի փոխադարձ ոչնչացման մթնոլորտ, եւ սովորեն քաղաքակիրթ բանավիճել’’.- ասաց ՀՀԿ պատգամավորը:

ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի խոսքով` լավ է, որ քաղաքական ուժն ունենում է առողջ հավակնություններ, սակայն դրանք չպետք է իրականացվեն կեղծիքի միջոցով:

‘’ Հանրապետականը պետք է պատասխանատվություն կրի իր արածների և չարածների համար, և ուրիշ ոչ մեկի վրա մեղքը չբարդի, թե ընդդիմությունն ի՞նչ է արել որ : Իսկ ի՞նչ լծակներ ունի ընդդիմությունը, այ եթե գանք իշխանության, կանենք ամեն ինչ: Մենք արդեն մշակել ենք ‘’100 քայլ’’ ծրագիրը, որով կունենանք մի պետություն, որը համարժեք կլինի ժողովրդավար պետություններին’’,- ասաց ՀԱԿ անդամը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ