24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատգամավորը սիրո խոստովանություն արեց ու հիշեց մազ ներկող գործիչներին

“Ինը տարի է պատգամավոր եմ, ինը տարվա մեջ չի եղել մի նիստ , որ բացակայեմ: Ուղղակի մի փոքր վատառողջ էի, Գյումրիում էի, էսօր ուղղակի  գնացքով եկել եմ, որ հերքեմ այդ տեղեկությունները”,-այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց Հովհաննես Մարգարյանը` հերքելով այն տեղեկությունները, թե վերջինս նեղացել է ՕԵԿ-ից, ՕԵԿ համամասնական ցուցակում չհայտնվելու համար:

Հովհաննես Մարգարյանը սիրո խոստովանություն արեց ՕԵԿ-ին.”Օրինաց երկիր” կուսակցությունը ինձ համար օջախ է, ես ՕԵԿ-ի զինվորն եմ: Արթուր Բաղդասարյանը ոչ միայն մեր օջախի հիմնադիր առաջնորդն է, այլեւ իմ լավ ընկերը, բարեկամը եւ եղբայրը: 2003-ին, ես հիշում եմ, երբ առանց մի չոր կոպեկի ես կուսակցության  28-րդ համարն էի, Արթուր Բաղդասարյանը բարի կամք դրսեւորեց, եւ 12 հոգի հրաժարվեցին մանդատից, եւ ես դարձա ԱԺ պատգամավոր”,-հայտարարեց նա:

Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ որպես գյումրեցի տղամարդ,  չի  կարող ուրանալ այս ամենը: Հարցին, թե “չոր կոպեկ”-ի պատմությունից, արդյոք կարող ենք եզրակացնել, որ մյուսները որոշակի գումարով են ՕԵԿ ցուցակ մտնում, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. “Որոշ բամբասանք անողներ, ովքեր խոսում են տղամարդկությունից, խոսում են ծախսերից: Ես ասում եմ, որ նույնիսկ աշխատանք չեմ ունեցել, ընդամենը եղել եմ ավագանու անդամ եւ ոչ մի կոպեկ չեմ ծախսել իմ կուսակցության համար”:

Շարունակելով բամբասողների թեման, պատգամավորն ասաց.“Ոմանք փորձում են կանանցից ընդօրինակել մազ ներկել, ոմանք կփորձեն յուբկաներ հագնել և բամբասանք անել, լաչակ կապել, բայց արժանապատվությունից խոսող յուրաքանչյուր տղամարդ չպետք է զբաղվի բամբասանքով:

Ինձ համար ցավ է` չի կարող մարդը մտնել եկեղեցի, երդում ուտել, որ ես օրինաց եմ և անուհետև այդ երդումը դրժել, ուրանալ: Չի կարելի է, վերև Աստված կա” Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ իր ներկան “ՕԵԿ օջախում է”, ապագան էլ լինելու այնտեղ եւ որ ինքը միչեւ վերջ ծառայելու է ՕԵԿ-ին:

Վերջում Հովհաննես Մարգարյանը ասաց, որ ընտրույթւոններին կմասնակցի մեծամասնական ընտրակարգով.“Այո, ամբողջ գյումրեցիները գիտեն, որ ես նախապատրաստվում եմ, որ մասնակցեմ մեծամասնական ընտրություններին”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ