Առատ ձյան պատճառով փակ ճանապարհներ կան
Ուշադրություն. Փետրվարի 10-ի ժամը 14.30-ի դրությամբ,առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Կոտայք-Չարենցավան ճանապարհահատվածը:
Ժամը 14.00-ի դրությամբ,առատ ձյան, բուքի և տեսանելիության բացակայության պատճառով դժվարանցանելի է Աշոցք-Բավրա-Վրաստանի սահման ճանապարհահատվածը:
Ժամը 13.00-ի դրությամբ,առատ ձյան, բուքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհահատվածը:
Ժամը 12.10-ի դրությամբ,առատ ձյան, բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Քաջարան-Մեղրու լեռնանցք, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Կապս-Ամասիա, Գյումրի-Վանաձոր,Սիսիան-Գորիս,Անիի տարածաշրջանի Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները:
Փակվել է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Բուժականի` Արագյուղ-Բուժական հատվածը:
Դեռևս շարունակում են փակ մնալ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի` Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը, Բերդ-Ճամբարակ հատվածը և Սելիմի լեռնանցքը:
Բոլոր ուժերը մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Henaran.am-ին փոխանցում են ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից