08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դեռ բանակցում են. Հայկական ժամանակ

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու “Բարգավաճ Հայաստան”  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այս շաբաթ առանձին հանդիպումներ են ունեցել ամենօրյա ռեժիմով: Այս մասին “Հայակական ժամանակին” տեղեկացրել են իշխանական խիստ իրազեկ աղբյուրները:
Ըստ թեթրի, այդ հանդիպումների արդյունքում է ձեռք բերվել Գագիկ Ծառուկյանի մերձավոր Բանգլադեշցի Համոյին ազատ արձակելու պայմանավորվածությունը:

“Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ այժմ ընթանում են մեծամասնական տեղերի շուրջ բանակցություններ, որպեսզի ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն իրար դեմ թեկնածուներ չառաջադրեն: Ըստ այդմ, որոշակի պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել”,-գրում է “Հայկական ժամանակն” ու նշում, որ վիճելի են մնում մի այն 8 ընտրատարածքներ:

Սրանք, ըստ թերթի, սկզբունքային են թե’ ՀՀԿ-ի, թե ‘ԲՀԿ-ի համար: Մասնավորապես  խոսքը թիվ 3 ընտրատարածքի մասին է (Քանաքեո-Զեյթուն), թիվ 6-ի (Աջափնյակ), թիվ 5-ի (Դավիթաշեն), թիվ 21-ի (Արմավիր), թիվ 34-ի (Շիրակի մարզ), թիվ 27-ի (Կոտայքի մարզ) եւ Կենտրոնի ընտրատարածքներից մեկի: “Ծառուկյան-Սարգսյան ամենօրյա ռեժիմով հանդիպումներն են եղել պատճառը, որ այս շաբաթ կոալիցիայի նիստ տեղի չի ունեցել”,-եզրափակում է թերթը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ