24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամերիկացի տիեզերագնացները նկարահանել են արտասովոր հյուսիսափայլ /վիդեո/

“NASA”-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերական կայանից նկարել են արտասովոր հյուսիսափայլ, որն առաջացել է հունվարի վերջին տեղի ունեցած գեոմագնիսկանան փոթորիկի հետեւանքով, հաղորդում է “Sky News”-ը:

Երկրից 380 կմ բարձրության վրա Միջազգային տիեզերական կայանից արված լուսանկարներից “NASA”-ում  մի հոլովակ են պատրաստել, որում երեւում է կապտա-երկնագույն ծուխը հորիզոնի վրա` ամերկյան քաղաքների գիշերային երկնքի եւ վառ լույսերի ֆոնի վրա, որն էլ հենց հյուսիսափայլն է:

Ավելի վաղ Սկանդինավիայի, Իսլանդիայի եւ Գրենլանդիայի դիտորդները հրապարակել էին հունվարյան հյուսիսափայլի նկարներ: Բարձրացող մագնիսական փոթորիկները վկայում են, որ արեւն “արթնանում” է` մոտենալով իր ակտիվության մաքսիմում աստիճանին: Այդ շրջանը կազմում է 9-11,5 տարի, ընդ որում` հաջորդ գագաթնակետը սպասվում է մյուս տարի:

Հարկ է նշել, որ արեւի նման ակտիվությունը սպառնում է ոչ միայն գեղեցիկ տեսարաններով, այլեւ` տեխնիկայի աշխատանքներում որոշակի խանգարումներով: Օրինակ` մեկ ու կես դար առաջ արեւին նման “արթնացումը” խաթարել է այն ժամանակ գոյություն ունեցող էլեկտրական սխեմաները ու հեռագրասյուների աշխատանքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ