Հիմա՞ էլ Սյունիքի մարզպետը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մեր ունեցած տեղեկություններով, արդեն դիմել է դատարան` ընդդեմ “Ժամանակ” օրաթերթի:
Հիշեցնենք, որ թերթի լրագրողը շփոթել էր մարզպետի հեռախոսահամարը եւ ինչ-որ մեկի հետ արված հարցազրույցը ներկայացվել էր Սուրիկ Խաչատրյանի անունից: Չնայած թերթը ներողություն է խնդրել մարզպետից եւ ընթերցողներից, սակայն Սուրիկ Խաչատրյանը դեռ բարկացած է:
Ի դեպ, մարզպետին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, միայն “Ժամանակ” օրաթերթն է ներողություն խնդրել:
Իսկ լուրը եւ ձայնագրությունը նաեւ “1in.am”-ում է տեղադրվել, ու կայքում ներողություն չի խնդրվել: Սյունիքի մարզպետը Henaran.am-ի հեռախոսազանգին ի պատասխան ասաց, որ զբաղված է` կարեւոր հանդիպման է, եւ անգամ մեկ վայրկյան ժամանակ չունի:
“Ժամանակ”-ի եւ “1in.am”-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը նեւյնպես շատ զբաղված էր եւ չպատասխանեց մեր զանգին: Նրա փոխարեն թերթի աշխատակցուհին ասաց, որ դատարանից դեռեւս ոչ մի ծանուցագիր չեն ստացել: