Ավտոճանապարհների վիճակը 13:00-ի դրությամբ
Փետրվարի 11-իժամը 13.00-ի դրությամբ ՀՀտարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում միջհամայնքային, Գեղարքունիքի մարզում`Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն-Մադինա, Արմավիրի մարզի Բագարան-Երվանդաշատ ավտոճանապարհից փակ է 2 կմ հատված: Փակ են Երեւան-Եղվարդ-Արագյուղ-Բուժականի` Արագյուղ-Բուժական հատվածը, Անիի տարածաշրջանի Արմավիր-Իսահակյան-Գյումրի հատվածը, Գյումրի-Կապս-Ամասիա, Գյումրի-Ջաջուռ, ճանապարհահատվածները: Բուք է Գյումրի-Աշոցք ճանապարհին եւ Բաղրամյանի տարածաշրջանում:
Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհահատվածի երթեւեկությունը արգելված է տրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների եւ այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթեւեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար, իսկ Գուդաուրի ճանապարհահատվածը այս պահի դրությամբ փակ է:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ և ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություններից: