15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Կանայք տղամարդկանց թասիբի են գցում` օգնենք քաղաքապետարանին

ՀՀԿ կանանց խորհրդի  եւ  Երևանի ավագանու կին անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչով դիմում են Երեւանի բնակիչներին:

“Հաշվի առնելով ստեղծված բնակլիմայական աննախադեպ իրավիճակը, տեղացած առատ ձյունը եւ այն, որ քաղաքային իշխանությունն ամեն ինչ անում է` պատշաճ կերպով ապահովելու մայրաքաղաքի փողոցների ձնամաքրման աշխատանքները, կոչ ենք անում քաղաքացիներին նեցուկ լինել մեր քաղաքին և քաղաքապետարանին:

Համաձայնեք, որ երիտասարդների, տղամարդկանց համար դժվար չէ մի քանի րոպե հատկացնել հանրօգուտ գործին եւ մաքրել իրենց բակը, տան դիմացի տարածքը : Աստված մի արասցե, փողոցում մերկասառույցի վրա ընկնող տարեց կինը կամ երեխան ինչ-որ մեկի համար նույնքան թանկ է, որքան ձեր հարազատը ձեզ համար:

Կոչ ենք անում նաեւ հասարակական օբեկտների սեփականատերերին մաքրել իրենց հարակից տարածքները, այսպիսով զերծ պահելով ինքներս մեզ անհարմարություններից` թեթեւացնելով նաեւ քաղաքապետարանի հոգսը:

Սիրելի տղամարդիկ, եթե անհրաժեշտություն կլինի, մենք պատրաստ ենք օգնել Ձեզ,  մասնակցելով այդ գործին: Սա մեր քաղաքն է, և մենք դա անում ենք մեր երեխաների համար”,-ասվում է հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ