“Հանուն” եւ “Տեր Աստված”.ասացին Հրազդանի քաղաքապետի թեկնածուները
Հրազդանի քաղաքապետի երկու թեկնածուները ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանն ու ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը արդեն քվեարկել են:
Ըստ քաղաքապետի, ինքը քվեարկել է հանունի, ոչ թե ընդդեմի: Սասուն Միքայելյանի տրամադրությունը, իր իսկ խոսքով մարտական է: Նա քվեարկելիս ասաց Տեր Աստված, իսկ թե ում է քվեարկել պատասխանեց` գաղտնիք է:
Նկատենք, որ բոլոր տեղամասերում մարդկային եւ մեքենաների կուտակումներ կան: Երկու թիմերն էլ մեքենաներով մարդիկ են բերում ընտրության, եւ արդեն 14850 մարդ քվեարկել է:
Մարդիկ հոգնում են հերթ կանգնելուց եւ թողնում հեռանում են: “Գնանք հետո գանք, չենք կարա ժամերով սպասենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասացին հրազդանցի ընտրողները:
ուն Սասուն Միքայելյանի շտաբը մի քանի ընտրախախտումներ է արձանագրել թաց կնիք, ուրիշի տեղ քվեարկություն եւ այլն:Թիվ 25 ԸԸՀ-ի նախագահ Արմեն Բադալյանը մեզ տեղեկացրեց, որ պաշտոնապես հանձնաժողովը ոչ մի բողոք չի ստացել:
“Ասում են` ինտերնետում են նման բաներ գրել, որտեղից, խի, ես չեմ հասկանում, եթե բողոք ունեն թող հանձնաժողով բերեն”,-ասաց Բադալյանը:
Նկատենք որ ՀԱԿ-ի պատասխանատուները Լեւոն Զուրաբյան, Պետրոս Մակեյան, Նիկոլ Փաշինյանը եւ ուրիշներ Սասուն Միքայելյանի վստահված անձինք են, իսկ երկու թեկնածուների թիմակիցները միմյանց են “վերահսկում”: