Սպիտակում վատ տեսնողներ կան
Լոռու մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ են Չկալով եւ Բլագոդարնոյե գյուղերում,ինչպես նաեւ Սպիտակ քաղաքում:
Հիշեցնենք, որ Սպիտակի քաղաքապետի ընտրություններում առաջադրված ՀՀՇ-ական Անանիկ Նիկողոսյանը հունվարի 25-ին ինքնաբացարկի դիմում ներկայացրեց:
Փաստորեն, քաղաքապետի պաշտոնի համար միայնակ պայքարում է գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը: 12938 ընտրողից ընտրություններին մասնակցել է 3926-ը:
Թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բարսեղ Մակարյանը, ընտրությունների ընթացքը նորմալ է գնահատել,այստեղ առանձնապես առտառոց դեպքեր չեն եղել:
Ըստ ականատեսների եղել են բնակիչներ, ովքեր ընտրությանը մասնակցել են մի քանի հոգով, պատճառն այս դեպքում վատ տեսողությունն է եղել:
Համայնքի ղեկավարի ընտրություններ են նաեւ Չկալով համայնքում, այստեղ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 129-ը, որոնցից մասնակցել է 81-ը: Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանը գյուղում ընտրությունները նորմալ է գնահատել,առանց միջադեպերի ու ընտրական խախտումների: